Առողջ և գեղեցիկ
Ճարպային ուռուցքներ. ankakh.com
Ճարպային ուռուցքը կամ լիպոման ենթամաշկային բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է ճարպային հյուսվածքից: Ճարպային ուռուցքները սեռ ու տարիք չեն ճանաչում, այդուհանդերձ, տղամարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում: Գուցե դրա պատճառը մաշկի ճարպուղիների աստիճանաբար առաջացող խցանումն է: Սկզբում այն փոքր կոշտացում է հիշեցնում, որի չափը չի գերազանցում 2 մմ-ը: Ապա ուռուցքը մեծանալով՝ կարող է մի քանի սմ-ի հասնել: Տղամարդկանց այնքան էլ չի հուզում այդ երևույթը, իսկ կանայք անմիապես միջոցներ են ձեռնարկում դրանցից ազատվելու համար:
Ճարպային ուռուցքը բացարձակ անվնաս է, իսկ չարորակի վերածվելու հավանականությունը որևէ կերպ չի հաստատվել: Ճարպային ուռուցքը բարորակ գոյացություն է, դանդաղ էլ աճում է ու այլ օրգաններում ու հյուսվածքներում չի տարածվում, իսկ բուժում պահանջվում է միայն այն դեպքում, եթե ճարպային ուռուցքը չափսերով մեծացած է ու կոսմետոլոգիական թերության է վերածվել:
Ճարպային ուռուցքի առաջացման հիմնական պատճառներն անհայտ են: Ոմանք կարծում են, որ դա կապված է ճարպային հյուսվածքներում նյութափոխանակության խանգարման հետ, իսկ ոմանք էլ` լյարդի, հիպոֆիզի, վահանաձև գեղձի ու ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների հետ: Այն կարող է հայտնվել մարմնի տարբեր տեղերում` մեջքին, ոտքերին և ուսերին, դեմքին ու ազդրերին: Ճարպային ուռուցքը տեղակայվում է մաշկի վերին շերտերում: Սակայն դեպքեր են լինում, որ ուռուցք է գոյանում ճարպաշերտ ունեցող ներքին օրգանների վրա: Բոլոր դեպքերից գուցե ամնեատհաճը դեմքի ճարպային ուռուցքներն են, ուստի պետք է մտածել դրանց բուժման մասին:
Ճարպային ուռուցքը, բարեբախտաբար, միայն գեղագիտական տհաճություն է: Հաճախ այն տեղակայվում է ճակատի վրա կամ կոպերին: Արտաքինից մաշկային աթերոմա հիվանդություն է հիշեցնում:
Ճարպային ուռուցքն ինքնուրույն չի վերանում, իսկ ժողովրդական միջոցներն ու թրջոցները չեն օգնում: Եթե դեմքին հայտնված ճարպային ուռուցքը մտահոգում է, ապա պետք է միմիայն մասնագետի դիմել:
Ներկայում բուժման երկու մեթոդ է առաջարկվում: Դեղորայքային. հատուկ ասեղով ճարպագնդի մեջ է ներարկվում դեղը, որի ազդեցությամբ ուռուցքը նվազում է, ապա անհետանում: Արդյունքը տեսանելի է բուժումը սկսելուց 2 ամիս անց:
Երկրորդ` վիրաբուժական մեթոդը կիրառվում է այն դեպքում, եթե ճարպային ուռուցքի չափերը չեն գերազանցում 3 սմ-ը: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ ու լիովին հեռացվում է:
Երկրորդ մեթոդը գործնականում չի կիրառվում, քանի որ վիրահատությունից հետո դեմքին ոչ այնքան մեծ, սակայն տեսանելի սպիներ են մնում: Սակայն, ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ճարպային ուռուցքների հեռացում կատարել հատուկ սարքավորման` էնդոսկոպի օգնությամբ, որի արդյունքում հաճախորդի դեմքին վիրահատության հետք չի մնում:
Դեմքին տեղակայված ճարպային ուռուցքի հեռացման նպատակով լազերային վիրահատությունը ևս ցուցված է և երաշխավորում է անսպի հեռացում: Նման վիրահատության համար հաճախորդի հոսպիտալացում չի պահանջվում:
Հեռացում ցուցված այն ժամանակ, երբ անընդհատ աճ է նկատվում, իսկ հեռացնել այն, թե՝ ոչ, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում:
Շատերը կարծում են, թե ճարպային ուռուցքից կարելի է ազատվել քաշը պակասեցնելու օգնությամբ: Դա մոլորություն է:
Եվ, կրկին հիշենք, որ ոչ մեծ չափի ճարպային ուռուցքից ավելի հեշտ է ազատվել, ուստի պետք է մասնագետի դիմել ժամանակին, երբ դեռևս փոքր է: Այդ դեպքում նաև սպին փոքր ու գրեթե աննկատելի կլինի:
26.10.2015 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
